Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Գազային հյութերը կանանց մոտ դիաբետ են առաջացնում

Գազային հյութերը կանանց մոտ դիաբետ են առաջացնում

Գազային ըմպելիքներն ու հյութերը դիաբետ են առաջացնում մարդկության գեղեցիկ կեսի ներկայացուցիչների մոտ: Նման եզրակացության է հանգել Հարվարդի հանրային առողջության դպրոցի գիտնականների խումբը` Ֆրենք Հուի ղեկավարությամբ:

Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն, վկայակոչելով Reuters-ը, կնոջ համար լավագույն տարբերակը ջուրը, թեյն ու սուրճն են, որոնք նվազեցնում են դիաբետի զարգացման ռիսկը: 12-ամյա հետազոտության հեղինակները, որոնք 80 հազար մարդ են հետազոտել, հայտնել են, որ քաղցր հյութերը ջրով խառնելն անօգուտ է:

Հուն 12 տարվա ընթացքում հետազոտել է 82 հազար 902 կնոջ, որոնցից մոտ 2700-ի մոտ դիաբետ է զարգացել: Պարզվել է, որ խմված ջրի ծավալը չի ազդել հիվանդության զարգացման վրա, իսկ սերը դեպի քաղցր ըմպելիքները ռիսկն ավելացնում է 10 տոկոսով: Մասնագետների խոսքով, եթե կինը հյութը փոխարինի ջրով, դիաբետի ռիսկը կնվազի 7-8 տոկոսով:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ